Բեռլինում շուրջ 600 չվերթ է չեղարկվել օդանավակայանների ծառայությունների գործադուլի երկրորդ օրը
ՄիջազգայինԲեռլինում շուրջ 600 չվերթ Է չեղարկվել կամ հետաձգվել քաղաքի օդանավակայանների ցամաքային անձնակազմի՝ արդեն երկրորդ օրը շարունակվող գործադուլի պատճառով:
Այդ մասին հայտնել Է բեռլինյան ավիահանգույցի մամուլի ծառայությունը: Դիսպետչերական ծառայությունների տվյալներով՝ նախօրյակին մեկնարկած գործադուլը մարտի 15-ին Շենեֆելդի օդանավակայանում կհանգեցնի 125, իսկ Թեգելում՝ 453 չվերթերի չեղարկման:
Ինչպես սպասվում Է, գործադուլը կտեւի մինչեւ մարտի 15-ի ժամը 05:00-ն (Երեւանի ժամանակով ժամը 08:00-ն): Ճիշտ Է, առայժմ Verdi արհմիությունը, որը ներկայացնում Է բեռլինյան օդանավակայանների ցամաքային ծառայությունների աշխատողների շահերը, չի հաստատում, որ ակցիան վաղը կդադարեցվի:
Նախօրյակին գործադուլը հանգեցրել Էր 660 չվերթների չեղարկման:
Սա ամսվա սկզբից արդեն երկրորդ գործադուլն Է, որը Verdi արհմիության կողմից կազմակերպվել Է ցամաքային ծառայությունների աշխատակիցների ժամավճարը միջին հաշվով 11-ից մինչեւ 12 եվրո բարձրացնելու համար պայքարում: Տարիֆային վեճի շուրջ անցկացվել Է բանակցությունների արդեն մի քանի փուլ, սակայն դրանք հաջողություն չեն բերել: Ինչպես հայտարարել Է արհմիության ներկայացուցիչ Անդրեաս Շպլանեմանը, գործատուի կողմից մինչ այժմ նոր առաջարկություններ չեն եղել: Մարտի 10-ին համանման գործադուլի պատճառով երկու օդանավակայաններում չեղյալ Էր հայտարարվել 659 չվերթ, հաղ որդել Է ՏԱՍՍ-ը: