«Ես սեր չեմ փնտրում». Պրիանկա Չոպրա
LifestyleՀնդիկ դերասանուհի Պրիանկա Չոպրան այն աղջիկներից չէ, ովքեր ակտիվորեն տղամարդ են փնտրում՝ ժամադրվելու համար, սակայն սա ամենևին էլ չի նշանակում, որ գեղեցկուհին չի ցանկանում ընտանեկան կյանք սկսել։
34-ամյա Չոպրան հավատում է, որ իր ռոմանտիկ կյանքը պետք է սկսվի բնական ճանապարհով այնպես, ինչպես մինչև հիմա եղել է իր երջանիկ կյանքում։
«Ես այնպիսին չեմ, ով սեր է փնտրում։ Իմ կյանքը մինչև հիմա ձևավորվել է շատ երջանիկ պահերով»,-ասել է Չոպրան Marie Claire ամսագրի հետհարցազրույցում, որի շապիկին էլ հայտնվել է։
