5 տարածված սխալ, որ փչացնում են հագուստը
LifestyleՀագուստը երկար ժամանակ օգտագործելու համար կարևոր է այն ճիշտ լվանալ ու պահպանել։ Կան տարածված սխալներ, որոնք փչացնում են հագուստն ու ստիպում նորը գնել։
Ահա, թե ինչից է պետք խուսափել, որպեսզի հագուստը երկար կյանք ունենա:
1. Լվացքի մեքենաները շատ հեշտացնում են լվացք անելու գործընթացը, սակայն կարևոր է նաև դրանք մաքուր պահել, քանի որ հագուստը կարող է փչանալ ու չլվացվել, եթե լվացքի մեքենան կեղտոտ լինի։

2. Լվացքի մեքենայի մեջ շատ հագուստ մի լցրեք։ Սովորաբար դրանց վրա գրված է լինում, թե քանի կգ կարելի է լցնել, սակայն միշտ հիշեք, որ պետք է լցնել դրա կեսը։ Այս դեպքում հագուստն ավելի լավ կլվացվի ու չի փչանա։

3. Լվացքի փոշին քիչ լցրեք, քանի որ շատ փոշին փչացնում է ոչ միայն հագուստը, այլև լվացքի մեքենան։

4. Լվանալուց հետո կարևոր է նաև ճիշտ պահպանել հագուստը։ Ահա, թե ինչպես է պետք այն կախել պահարանում։

5. Ինչպես նաև շատ կարևոր է նույն կտորից կարված հագուստն իրար հետ պահել։ Երկու տարբեր կտորներից կարված հագուստը կարող է փչանալ, երբ դրանք իրար կողքի դրված լինեն։
