Կարևոր պատճառներ՝ գիշերազգեստից հրաժարվելու և մերկ քնելու համար
LifestyleՀագեցած և առողջ քուն ունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել գիշերազգեստից և մերկ քնել:
1. Մասնագետները նշում են, որ քնելու ընթացքում մեր մարմնի ջերմությունն իջնում է, և հենց ի հաշիվ մարմնի ցածր ջերմության՝ մենք կարողանում ենք խորը քուն մտնել:
2. Մասնագետների կարծիքով, գիշերազգեստով քնելու պարագայում, մարմնի ջերմության փոխակերպումը խախտվում է և մարդը սկսում է իրեն անհանգիստ զգալ, սարսափելի երազներ է տեսնում, ինչի արդյունքում քունը խանգարվում է: Նմանօրինակ երևույթները նպաստում են նաև ճարպակալման առաջացմանը:
3. Առանց գիշերազգեստի քունն օգտակար է կանանց սեռական օրգանների համար.գինեկոլոգները խորհորդ են տալիս են կանաց, ովքեր ունեն սնկային հիվանդություններ, զերծ մնալ գիշերազգեստ կրելուց: Այդպիսով դուք կկանխեք բակտերիաների տարածումը:
4. Առանց գիշերազգեստի քունը կրճատում է կորտիզոլ հորմոնի քանակը արյան մեջ: Այն սթրեսի հորմոնն է, որը խթանում է փորի հատվածում ճարպերի կուտակումը: Քնելով առանց գիշերազգեստի՝ դուք կկարողանաք ազատվել ավելորդ ճարպերից:
5. Քնելով առանց գիշերազգեստի, դուք այդիսով ստանում եք օքսիտոցին հորմոնի հավելյալ չափաբաժին, որը նվազեցնում է սթրեսի մակարդակը ձեր օրգանիզմում և կանխում է քաղցկեղի առաջացումը :
6. Քնելով առանց գիշերազգեստի՝ խոսք անգամ չի կարող լինել գիշերային քրտնարտադրության մասին: