Գերմանական նահանգն արգելում է օտարերկրացի պաշտոնյաների քարոզարշավները` ԵՄ-Թուրքիա վեճերի ֆոնին
ՄիջազգայինԳերմանիայի արևմտյան Սաարլենդ նահանգը երեքշաբթի որոշում է կայացրել արգելել օտարերկրյա քաղաքական գործիչների ելույթներն ու քարոզարշավը նահանգի տարածքում:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, այս որոշումը, որն արգելում է օտարերկրացի պաշտոնյաներին քարոզարշավ իրականացնել, առաջին հերթին վերաբերում է թուրք պաշտոնյաներին:
Աղբյուրի ընդգծմամբ` այս քայլով նախատեսվում է արգելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համախոհների ելույթները սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրաքվեի մասին, որով վերջիններս հանդես են գալիս մի շարք եվրոպական քաղաքներում: