Թուրքիայում երկու թուրք զինվոր են սպանվել
ՄիջազգայինԹուրքիայի Մարդին-Դիարբեքիր ճանապարհահատվածում զինվորների կողմից ականազերծման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Պայթյունի հետևանքով սպանվել են երկու թուրք զինվոր: Հաղորդվում է, որ Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հեռակառավարման սարքի միջոցով գործի են դրել նախապես տեղադրված պայթուցիկը: