Ուշադրություն` ապագա մայրիկներին
LifestyleԳիտնականների և բժիշկների համատեղ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանանց համար նախատեսված կոսմետիկ միջոցներում գործածվող քիմիական նյութերը վնասակար ազդեցություն են թողնում ապագա երեխայի ինտելեկտի վրա: Հղի կանայք ենթարկվում են ֆտալատների ազդեցությանը, ինչն էլ իր հետքն է թողնում ապագա երեխայի IQ-ի վրա:
Հետազոտողներին միշտ էլ հետաքրքրել են ֆտալատների երկու տեսակ` դիբուտիլֆտալատը և դիիզոբուտիլֆտալատը: Դրանք հանդիպում են անձնական հիգիենայի և արտաքինը խնամելու համար նախատեսված պարագաներում: Պարզվել է, որ այն դեպքերում, երբ մայրերը ենթարկվել են 25% կոնցենտրատներով ավելի ֆտալատների ազդեցությանը, նրանց երեխաների IQ-ն 6.6-6.7 մակարդակով ավելի քիչ է եղել, քան նրանց հասակակիցներինը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: