Երգչուհի Արմինկան բողոքում է երկրպագուների անտարբերությունից
LifestyleBlognews.am-ը գրում է.
Վերջերս ԱՄՆ-ում բնակություն հաստատած Արմինկան Ինստագրամի իր էջում հերթական լուսանկարն է հրապարակել, որը մակագրել է այսպես.
«Նկատելով ակտիվ պասիվություն՝ մտածում եմ` գուցե դադարե՞մ նկարներս ու «հույզերս» կիսել ձեզ հետ»:
Դատելով երգչուհու այս հուսահատ գրառումից՝ կարելի է ենթադրել, որ նա ուշադրության ու երկրպագուների վերաբերմունքի պակաս է զգում:
