Դամասկոսում առնվազն 25 մարդ Է զոհվել ահաբեկչության հետեւանքով. SANA
ՄիջազգայինԴամասկոսում առնվազն 25 մարդ Է զոհվել ահաբեկչական գործողության հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այս տվյալները հրապարակել Է SANA լրատվական գործակալությունը:
Ստացված տեղեկատվության համաձայն, մահապարտն իրեն պայթեցրել Է Արդարադատության պալատում՝ քաղաքի հին մասի Համիդիա շուկայի մերձակայքում: Կարգի պահապանները փորձել են կանգնեցնել ահաբեկչին, սակայն նրան հաջողվել Է ճեղքել-անցնել եւ մարմնին ամրացված պայթանյութը գործի դնել մարդկանց բազմության մեջ:
Նշվում Է մեծ թվով տուժածների մասին, որոնցից շատերը ծանր վիճակում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: