Այդ ժամանակ մենք հեռախոսի կարիք չէինք ունենա. Սիլվա Հակոբյանի հումորային գրառումը
LifestyleՍիլվա Հակոբյանն օրերս Կրեմլում մասնակցեց Արամեի մեծ մենահամերգին: Երգչուհին սոցիալական ցանցի իր էջերում, պարբերաբար, գրառումներով եւ տեսանյութերով անդրադառնում էր համերգի հետ կապված մանրանասներին:
Սակայն Սիլվան բացի գործնական գրառումներից, սոցիալական կայքի իր էջում երբեմն տեղադրում է նաեւ իր առօրյան ներկայացնող լուսանկարներ:
Ինչպես շատերը` երգչուհին եւս չի խուսափում հայելու առջեւ սելֆիից: Սիլվայի հերթական լուսանկարը հենց նմանատիպ սելֆի է:
Կատակասեր երգչուհին չի մոռացել նկարին ավելացնել նաեւ հումորային գրառում.

«Եթե միայն հնարեին մի հայելի, որը ճիշտ ժամանակին կկարողանար լուսնկարել…Այդ ժամանակ հեռախոսի կարիք չէինք ունենա»,-ռուսերենով գրել է Սիլվան: