Թերեզա Մեյը դեմ Է Հյուսիսային Իռլանդիայի անջատման հանրաքվեին
Միջազգային Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ճիշտ չի համարում Միացյալ Թագավորությունից Հյուսիսային Իռլանդիայի անջատման շուրջ հանրաքվեի անցկացման գաղափարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում: «Այս փուլում քվեարկություն անցկացնելը ճիշտ չԷ»,-ասել Է Մեյը:
Նա ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ ներկայում տեղի կուսակցությունների գերակայությունը պետք Է դառնա քաղաքական ճգնաժամի հաղթահարումը եւ կառավարության ձեւավորումը: «Մենք ցանկանում ենք, որ Հյուսիսային Իռլանդիայի կառավարությունը ձեւավորվի, եւ ներկայում կուսակցությունները հենց դրան պետք Է ձգտեն»,-ընդգծել Է վարչապետը:
«Շին ֆեյն» հյուսիսիռլանդական կուսակցության առաջնորդ Միշել Օ՛ Նիլի հայտարարությունների համաձայն, որոնք հրապարակել Է The Independent թերթը, մոտ ժամանակներս տարածաշրջանում հարկավոր Է քվեարկություն անցկացնել անկախության եւ Իռլանդիային միանալու հարցի շուրջ:
Հյուսիսային Իռլանդիայի Ասամբլեայի (խորհրդարան) վերջերս կայացած վաղաժամկետ ընտրություններում ձայների մեծամասնությունն ստացել Է Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը, որը հանդես Է գալիս Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության կազմում պահպանելու օգտին: «Շին ֆեյն» հանրապետական կուսակցությունը, որը միավորման Է ձգտում Իռլանդիայի հետ, գլխավոր մրցակցին խորհրդարանում զիջել Է ընդամենը մեկ տեղով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: