Գրիգոր Դանիելյանը կրկին հայր է դարձել
LifestyleԱյսօր` մարտի 15-ին, ծնվել է Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի երկրորդ երեխան: Ուրախալի լուրն իր «ֆեյսբուքյան» էջում հայտնել է հումորիստ-դերասանը` տեղեկացնելով, որ նորածնին անվանակոչել են Ռոբերտո:
«Լույս աշխարհ է եկել մեր երկրորդ որդին: Շնորհակալ եմ Աստծուն, որ մեզ այսպիսի պարգեւ տվեց»,-նշել է Գրիգորը` շնորհակալություն հայտնելով բժշկին` սրտացավ եւ հոգատար վերաբերմունքի համար.«Ձեր շնորհիվ մենք հաղթահարեցինք բարդ հղիության փուլերը եւ այսօր մեր երջանկությանը չափ ու սահման չկա»։
Դերասանը կրկին սեր է խոստովանել կնոջը` երգչուհի Հռիփսիմե Ելինյանին. «Սիրում եմ քեզ իմ կյանքի իմաստ, իմ ուժեղ, իմ համարձակ սեր»,-գրել է նա:
