Մյունխենում նեոնացիստները 3-5 տարվա ազատազրկման են դատապարտվել
ՄիջազգայինՄյունխենի գերագույն հողային դատարանը ահաբեկչական միավորում ստեղծելու եւ դրան անդամակցելու մեջ մեղավոր է ճանաչել չորս նեոնացիստի՝ Oldschool Society (OSS) խմբավորումից։ Սակայն գրեթե մեկ տարի տեւած դատական պարզաբանումներից հետո դատարանը համեմատաբար մեղմ վճիռ ընդունեց, քան պահանջում էր դատախազությունը, հաղորդում է AFP–ը։
Դատարանն ապացուցված է համարել, որ աջակողմյան ծայրահեղականները Սաքսոնիա դաշնային հողում փախստականների ապաստանի վրա հարձակում են կազմակերպել։ Խմբավորման ղեկավար 58–ամյա Անդրեաս Խ.–ն՝ Աուգսբուրգից, 4,5 տարվա ազատազրկման է դատապարտվել, նրա «տեղակալ» 41–ամյա Մարկուս Վ.–ն՝ Սաքսոնիայից՝ 5 տարվա։ Մարկուս Վ.–ի ընկերուհին՝ 24–ամյա Դենիզե Գ.–ն դատապարտվել է 3 տարվա եւ 10 ամսվա ազատազրկման, խմբավորման «մամուլի քարտուղար» Օլաֆ Գ.–ն՝ Բոհումից, երեք տարվա ազատազրկման։