Արփի Գաբրիելյանը՝ Միհրան Ծառուկյանի հետ սիրավեպի լուրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի եւ երգչուհի Արփի Գաբրիլյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Նրա հետ խոսել ենք երգչուհու եւ դերասանուհու մասնագիտությունների ընտրության, «Ֆուլ հաուս» սիթքոմի 6-րդ եթերաշրջանի եւ Լիկայի կերպարի նոր զարգացումների մասին:
Արփի, թեեւ իսկզբանե հեռուստադիտողը Ձեզ ճանաչել է որպես երգչուհի, բայց արդեն մի քանի տարի է, ինչ դերասանուհի Արփի Գաբրիելյանը շատերին է գրավել: Ի վերջո՝ այս երկու մասնագիտություններից, ո՞րին եք առավել նախապատվություն տալիս:
- Երգչուհի, դերասանուհի ու նաեւ հաղորդավարուհի՝ այս երեք մասնագիտություններում ինձ լավ եմ զգում ու չեմ էլ կարողանում առանձնացնել, քանի որ մեծ հաշվով բնագավառը երեքի դեպքում էլ նույնն է: Այո, դեռ փոքր տարիքից երգել եմ, բայց երբ եկավ ընտրության պահը, ես ընտրեցի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Զարգացման ու հասունացման փուլում էլ մշտապես ինձ այս երկու, անգամ երեք ոլորտները հետաքրքրել են, դրանից ելնելով էլ, փորձել եմ ինձ դրսեւորել երեքում էլ, թեեւ ուսումից ելնելով՝ առաջինն ինձ դերասանուհի եմ համարում: Ուրախ եմ, որ հանրությունն էլ ինձ ընդունել է այդ երեք ոլորտներում եւ ընկալման խնդրի առաջ ստիպված չեմ եղել կանգնել:
Շարունակությունը` այստեղ: