Ուշակով․ Ռուսաստան Մերկելի այցելության ժամկետը համաձայնեցված է
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Ռուսաստան այցելության ժամկետը համաձայնեցված է, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ընդ որում նա չի որոշակիացրել այցելության օրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ երկու երկրների առաջնորդները քննարկելու են ուկրաինական հարցը։
Անցած շաբաթ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպման ընթացքում հայտնել էր, որ Ռուսաստանում սպասում են Մերկելի այցելությանը։ Նա նաեւ նշել էր, որ Մոսկվայի ու Բեռլինի ընդհանուր նպատակն է կարգավորել երկկողմանի հարաբերությունները։