Մալայզիան հաստատել է Կիմ չեն Նամի ինքնությունը` նրա երեխաներից մեկի ԴՆԹ-ի օգնությամբ
ՄիջազգայինՄալայզիան, համեմատելով երկրում սպանված հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր` Կիմ Չեն Նամի երեխաներից մեկի ԴՆԹ-ի տվյալները, հաստատել է վերջինիս ինքնությունը: Press TV-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Ահմադ Զահիդ Համիդին:
«Քննիչները հաստատել են Կիմ Չեն Նամի ինքնությունը` նրա երեխաներից մեկի ԴՆԹ տվյալների հիման վրա», - աղբյուրը մեջբերում է մալայզիացի պաշտոնյայի խոսքը:
Հիշեցնենք, որ 45-ամյա հյուսիսկորեացուն թունավորել էին մահացու նյութով Կուալա Լումպուրի օդանավակայանում ֆետրվարի 13-ին:
Վերջինիս մահվան մեջ Սեուլը մեղադրում է Փհենյանին, սակայն Հյուսիսային Կորեան հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները: