Հռոմի պապը մեղք է համարում գործարանների փակումն ու աշխատողների կրճատումները
ՄիջազգայինՀռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքով գործարանները փակելն ու աշխատողներին առանց ծանրակշիռ պատճառների աշխատանքից հեռացնելը շատ լուրջ մեղք է, հայտնում է BBC–ն։
«Ցանկացած ոք, ով տնտեսական մախինացիաների կամ ոչ այնքան թափանցիկ գործարքների միջոցով փակում է գործարաններ ու ընկերություններ ու աշխատանքից զրկում մարդանց, շատ լուրջ մեղք է գործում»,- հայտնել է Հռոմի պապը։ Նրան մտահոգում է Sky հեռուստաալիքի իտալական ստորաբաժանումում ստեղծված իրավիճակը, որտեղ լուրջ կրճատումներ են սկսվել։ Հռոմի պապը ելույթ էր ունենում հազարավոր մարդկանց առջեւ Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում։ Իր ելույթի ժամանակ նա շեղվել էր պատրաստած տեքստից։ «Աշխատանքը մեզ տալիս է սեփական արժանապատվության զգացում։ Նրանք ովքեր պատասխանատու են մարդկանց համար, պետք է այնպես անեն, որ բոլոր կանայք ու տղամարդիկ կարողանան աշխատել ու քայլել գլուխը բարձր պահած, նայել մարդկանց աչքերին սեփական արժանապատվության զգացումով»,- ասել է Հռոմի պապը։