Իրանը կարող է 100 տոկոս վերականգնվող էներգիա ստանալ 2030 թվականին
ՄիջազգայինԻրանը մինչև 2030 թվականը 100 տոկոս վերականգնվող էներգիայի համակարգ կառուցելու հնարավորություն ունի` մոտ 187 մլրդ դոլար ներդրումների պարագայում:
Ինչպես տեղեկացնում է Press TV-ն, այս եզրակացությունն արվել է Ֆինլանդիայի Լապպեենտրանտայի տեխնոլոգիական համալսարանի իրականացրած հետազոտության արդյունքում: Ըստ ֆիննական համալսարանի տվյալների` Իրանին անհրաժեշտ կլինի 49 գիգավատտ արևային էներգիա, 77 գիգավատտ քամու էներգիա, ինչպես նաև 21 գիգավատտ հիդրոէներգիա զարգացնել զրոյական արտանետումների մակարդակի հասնելու համար:
Իրանն էներգիա արտադրելու համար մեծ կախում ունի բնական գազից և նավթից և աշխարհի ամենաէներգատար երկրներից մեկն է:
Ըստ հետազոտության` Իրանում մեկ շնչին հասնող էներգիայի ծավալը 10 անգամ ավելի մեծ է, քան Եվրոպայում: Համալսարանն ուսումնասիրության արդյունքները հրապարակել է Թեհրանում անցկացված Էներգետիկ հարցերով 11-րդ միջազգային համաժողովի շրջանակներում: