Հիլարի Քլինթոնը հետաքրքրված է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնով. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դիտարոկւմ է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու հավանականությունը:
Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, որի տվյալներով` փետրվարին քաղաքականության մեջ ներգրավված անձանց հանդիպում է կայացել Նյու Յորքում, որի ընթացքում հայտնի է դարձել, որ Քլինթոնը չի բացառում այդ հնարավորությունը և հետքրքրված է այդ հարցով:
Ամերիկյան The Hill պարբերականն, իր հերթին, ընդգծում է, որ նմանօրինակ խոսակցություններն առաջին անգամ չէ, որ ի հայտ են գալիս, թեև Քլինթոնի բարձրաստիճան խորհրդականները հերքել են դրանք դեռևս հունվարին:
2014-ի հունվարից Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է Բիլ դե Բլազիոն: