Բելառուսի քաղաքներում «ձրիակերների քայլերթին» հաջորդել են ձերբակալություններ
ՄիջազգայինՄարտի 15-ին «ձրիակերների քայլերթից» հետո Բելառուսի քաղաքներում ձերբակալություններ են սկսվել։ Իրավապաշտանների տվյալներով Մինսկում մոտ 40 մարդ է ձերբակալվել։ Խոսում են եւս 16 ձերբակալվածների մասին։ Մոգիլեւում ոստիկանության բաժանունքում առնվազն 6 մարդ կա։ Պաշտոնական տվյալներ դեռ չկան, հայտնում է TUT.BY. պորտալը։
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Մինսկում մարդկանց ուժով հանում տրոլեյբուսից։ Հայտնվել են նաեւ անարխիստների ձերբակալության կադրեր։ Իրավապաշտպանները հայտնել են, որ տրոլեյբուսում ձերբակալությունների ժամանակ արցունքաբեր գազ է կիրառվել։ Տուժել են նաեւ սովորական ուղեւորները։