Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»


Թե ինչու Շուշիի ազատագրումը բեկումնային եղավ. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեև Արցախյան հերոսամարտից արդեն 20–25 տարի է անցել, բայց տեղի ունեցած դեպքերի մասին դեռ շատ բաներ չգիտենք: Ու մեր ընկալումները հաճախ մնում են տեղի ունեցածի փաստական ամրագրման մակարդակի վրա` առանց խորանալու դրանց պատճառների մեջ: Բայց մարդկային պատմությունը, տեղի ունեցող իրադարձությունները միայն առաջին հայացքից են պայմանավորված կոնկրետ տվյալ պահով, այդ պահին կատարվող գործողությամբ: Առավել հաճախ մեր գործողությունները պայմանավորված են մեր անգիտակցական կյանքով, իսկ հայտնի հոգեբան Յունգի պնդմամբ` կոլեկտիվ անգիտակցականով, եթե խոսքը մեծաքանակ մարդկանց համաժամանակյա գործողության մասին է:

1992 թ. մայիսի 9–ին մենք ազատագրեցինք Շուշին: Շուշիի ազատագրումը բեկումնային եղավ պատերազմական ամբողջ ընթացքի համար: Դրանից հետո սկսվեց մեր հաղթարշավը` մեկը մյուսի հետևից ազատագրեցինք մեր պատմական հողերի մյուս հատվածները: Այդ հարցում մեզ օգնեցին հենց իրենք` ադրբեջանցիները: Շուշիի ազատագրումից հետո նրանք պարզապես հեռացան Լաչինից, Քելբաջարից, Աղդամից ու մյուս` ադրբեջանահպատակ համարվող վայրերից: Հեռացան ինքնակամ: Առանց հայկական կողմի միջամտության կամ աջակցության: Այդ օրերի մամուլը տարակուսում էր` շրջանները դատարկվել են, հատուկենտ մարդիկ են մնացել: Այդ մասին գրեց նույնիսկ ֆրանսիական մամուլը: Ինչո՞ւ:

Հարցի պատասխանն ստանալու համար դիմենք պատմությանն ու հոգեբանությանը: Շուշին ու Շուշվա խանությունը միայն հայերի համար չէ, որ եղել են անառիկության խորհրդանիշ:

1740–50–ականներին թուրքախոս ցեղերը միավորվեցին Ջիվանշիր ցեղի Սարուջալլու տոհմի առաջնորդ Փանահի շուրջ, ում նպատակը լեռնային Արցախի տերը դառնալն էր: Դա նրան հաջողվեց 1752 թ.` Փանահը հաստատվեց Ղարաբաղի կենտրոնում` Շուշիում: Փանահը, իր դիրքերն ամրացնելու և էթնիկական հենարան ստեղծելու համար, Վրաստանից և Միլ–Մուղանի տափաստանում վխտացող կարաչարլի, ջինլի, դամիրչի–հասանլի, ղըզըլ–հաջիլլի, սաֆի–քյուրդ, քոյահմեդլի, սահաթլի, քենգերլի և այլ շատ թափառական ցեղերի տեղափոխեց Ղարաբաղ: Նրանց բնակեցրեց Շուշիի շրջակայքում և դաշտային Ղարաբաղի` Շուշի տանող ճանապարհների երկայնքով: Ստեղծվեցին համանուն թուրքաբնակ գյուղեր: Միաժամանակ Շուշիում ստեղծվեց թուրքաբնակ թաղամաս: Շուտով Փանահը իրեն հռչակեց Ղարաբաղի խան և Պարսից շահի միջոցով հայ մելիքներին ստիպեց ընդունել իր գերագահությունը:

Ու տասնամյակների ընթացքում Շուշվա խանությունը և հատկապես Շուշվա բերդը նաև թուրքախոս ցեղերի համար ձեռք բերեցին անառիկության, անմատչելիության խորհրդանշում: Այդ ամենը վերաճեց, հասավ առասպելական, միֆական մակարդակի:

Իսկ հոգեբանությունից հայտնի է` մշակութային արխետիպերն էականորեն որոշում են նշանակալի իրադարձությունների նկատմամբ ստերեոտիպային արձագանքները, հակասությունները հաղթահարելու միջոցները: Մշակութային արխետիպերը, անփոփոխ մնալով իրենց էությամբ, դրսևորվում են ամենատարբեր ձևերով, այդ թվում` տվյալ ժողովրդի միֆերում ու առասպելներում: Ուստի շատ հաճախ միֆերը ծառայում են որպես կյանքի յուրատեսակ մոդելներ: Մարդու բոլոր գործողություններն ու դրսևորումներն ունենում են նշանակություն և արժեք ոչ թե իրենք իրենցով, այլ որպես միֆաբանական, իդեալական կերպարի կրկնում, ընդօրինակում:

Շուշվա խանության մասին պատմությունները նման միֆական նշանակություն են ունեցել նաև այդտեղ բնակվող թուրքախոս ցեղերի, հետո արդեն նրանց ժառանգների համար, ովքեր շարունակել են բնակվել այդտեղ թեկուզ այլ` ադրբեջանցի անունով: Ու երբ նրանց համար Շուշվա բերդն ընկավ, նրանց միֆը կոտրվեց, վերացավ: Այն ուժը, որը նրանց երկու դար պահել էր իրենց համար օտար հողում, չքացավ: Այդ հողն ու իրենց այդ հողին կապող թելը Շուշիի ազատագրումով կտրվեց: Սա է պատճառը, թե ինչու Շուշին այդքան վճռորոշ ու բեկումնային եղավ:

Մենք Շուշին ազատագրեցինք մայիսի 9–ին: Մայիսի 17–18 մտանք Լաչին: Լաչինը դատարկ էր: Այնտեղ մնացել էին հատուկենտ թուրքեր: 1993 –ի մարտ–ապրիլին մերոնք ազատագրեցին Քելբաջարը, հուլիսին` Աղդամը ու այդպես` մնացած շրջանները: Այնտեղ թուրքեր չկային, գրեթե բոլորը հեռացել էին: Բնակավայրերը դատարկ էին: «Երբ մերոնք Շուշին վերցրին, լաչինեցիք հանգիստ թողեցին–գնացին: Լաչինում կրակոց չի եղել: Երբ զոհվածներ եք տեսնում, շփոթում եք` դա հետո է եղել: Քելբաջարում էլ նույնն է եղել: Այնտեղ պրակտիկորեն պատերազմ չի եղել»,– հիշում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Մանվել Սարգսյանը: Նույնը պնդում է Կոմանդոսը:

Այս ամենի հիմքը պետք է փնտրել պատմության մեջ` պայմանավորված կրկին հոգեբանական գործոնով: Հայկական, վրացական, պարսկական և ռուսական աղբյուրները միաբերան վկայում են, որ մինչև 18–րդ դարի կեսերը Լեռնային Ղարաբաղում թաթարներ և այլազգի մուսուլմաններ չեն եղել: Այդ տարածքը թուրքերի համար օտար է եղել: Մանվել Սարգսյանը, ով իր առաջին մասնագիտությամբ ճարտարապետ է, հիշում է. «Ես աշխատել եմ այդ շրջաններում: Հուշարձաններն էինք ուսումնասիրում: Երբ զրուցում էինք թուրք տատիկ–պապիկների հետ, մեզ միշտ հարցնում էին` ինչո՞ւ են մեր պապերն ասել, որ միևնույն է` մի օր էստեղից գնալու ենք: Ու երբ նրանց ցույց էինք տալիս հին հայկական գերեզմանաքարերն ու եկեղեցիները, պատասխանն ակնհայտ էր դառնում: Իրենք էլ գիտեին, որ եկվոր են, դրանք իրենց հողերը չեն»:

Իսկ այն, ինչը քոնը չէ, պաշտպանել չես ուզում և հանգիստ խղճով կարող ես հանձնել իրական տիրոջը: Ահա թե ինչու, նրանք հանգիստ թողել հեռացել էին:

«Նրանք բացարձակապես նպատակ չունեին, նրանց մտքով անգամ չէր անցնում, որ պետք է իրենք իրենց պաշտպանեն, իրենց տունը պաշտպանեն: Սրա մասին արդեն գրել են իրենց զինվորները»,– փաստում է Մ.Սարգսյանը: Մարդու անգիտակցականը մեկ, նույնիսկ մի քանի սերնդով չէ, որ ձևավորվում է: Ու իրենց անգիտակցականի խորքերում ադրբեջանահպատակ համարվող, բայց զուտ հայկական հողերում ընդամենը երկու դար առաջ հաստատված թուրքախոս ցեղերի ժառանգներն իմացել են` դա իրենցը չի, իրենք պետք է հեռանան:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԱշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԵս կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԵրիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը