Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Սոցիալական երաշխիքները` կոմունիստների ձեռքով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Առաջադիմական կոմկուսի նախագահ, Կոմունիստական կուսակցության պատգամավորության թեկնածու Վազգեն Սաֆարյանը

– Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք գնահատում ընտրություններում հաղթելու ձեր կուսակցության շանսերը:

– Մենք մեր շանսերը բարձր ենք գնահատում: Բայց գնահատական տվողը ժողովուրդն է: Տեսնենք ընտրություններն ինչպե՞ս կավարտվեն, և ժողովրդի տված գնահատականն էլ կլինի մեր վարկանիշը:

– Իսկ ինչո՞ւ պետք է ժողովուրդը ձեզ ընտրի:

– Որովհետև ժողովուրդն արդեն գիտակցում է, որ այսպես ապրել չի կարելի: Եվ այսպիսի կյանքն իրեն հարիր չէ: Քանի որ նա տեսել է անցյալի սոցիալական երաշխիքները` անվճար կրթության, բուժման, աշխատանք ունենալու պարտադիր իրավունքը: Այս ամենը վերցվել են նրանից: Եվ մարդը ցանկանում է դրանք վերագտնել: Իսկ այն քաղաքական ուժը, որ կարող է դրանք վերադարձնել ժողովրդին, կոմունիստներն են:

– Իսկ անախրոնիզմ չէ՞, եթե նորից մենք հետ ենք վերադառնում կոմունիստական սկզբունքներին:

– Մենք հետ չենք վերադառնում, մենք առաջ ենք գնում: Անցյալի լավ ձեռքբերումները, սոցիալական երաշխիքներն ու հիմնադրույթները մենք բերում ենք նոր հասարակարգ:

– Մոտավորապես ի՞նչ տիպի սոցիալիզմ եք դուք պատկերացնում` չինակա՞ն, շվեդակա՞ն…

– Մենք սոցիալիզմը պատկերացնում ենք իր հիմնադրույթների տեսքով: Եվ դրանց անվանումները պայմանական են: Մեզ համար կարևոր է, որ մեր ժողովրդի հոգեկերտվածքը համապատասխանում է սոցիալիզմի հիմնադրույթներին: Մեր ժողովուրդը սիրում է ապրել մի հասարակարգում, որտեղ ինքը կլինի պաշտպանված: Կրթություն ստանալու, առողջապահությունից օգտվելու, աշխատանքով ապահովված լինելու, բնակարան ստանալու, ծերության ժամանակ արժանապատիվ թոշակ ստանալու նրա իրավունքները պաշտպանված կլինեն: Որ կլինեն մորը և մանկանը տրվող երաշխիքներ:

Այս ամենը ցանկանում է վերադարձնել մեր ժողովուրդը: Իսկ վերադարձնելու միակ ճանապարհն այն է, որ ընտրությունների ժամանակ ձայն տա կոմունիստներին: Նրանք էլ աստիճանաբար, քայլ առ քայլ երկրի համախառն արդյունքը մեծացնելով, կկարողանան ստեղծել սոցիալական երաշխիքների լայն դաշտ:

– Որպեսզի դուք կարողանաք ձեր խոստումները կատարել, պետք է պետականացնեք որոշ ձեռնարկություններ, արտադրական կարողություններ: Իսկ այդ դեպքում ժողովուրդը հաճույքո՞վ կգնա դրան: Սեփականատերը կասի ես զրկվե՞մ իմ սեփականությունից:

– Խնդիրն այն է, որ պետք է լինեն և պետական տնտեսություններ, և մասնավոր տնտեսություններ: Իսկ ստրատեգիական նշանակություն ունեցող կառույցները, խոսքը վերաբերում է խոշոր գործարաններին, իհարկե, պետք է լինեն պետական սեփականության գերակայությամբ: Այսինքն` նրանց բաժնեմասի 50%–ից ավելին պետք է պետությունը տնօրինի:

Օրինակ, այսօր Նաիրիտի բաժնետոմսերի 100%–ը պետության ձեռքին է: Այնպես որ, նման ձեռնարկություններն աշխատեցնելու ուղղությամբ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն և աշխատանքային պրոցեսի ընթացքում կարող են իրենց շուրջը ստեղծել բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկություններ, պետք է քայլեր անենք: Կոնկրետ Նաիրիտի վերաբերյալ մենք ունենք հստակ ծրագրեր:

Մյուս ձեռնարկությունը, որ անպայման պետք է վերագործարկվի, Վանաձորի Քիմիական կոմբինատն է: Բանն այն է, որ մենք պարարտանյութը ներկրում ենք այլ երկրներից, երբ կարող ենք այն արտադրել տեղում` Հայաստանում: Նույնը` Հայէլեկտրո գործարանի հետ կապված:

Խորհրդային Հայաստանն ունեցել է 700–ից ավելի խոշոր գործարաններ, որտեղ աշխատել են 495 հազար մարդ: Մենք ցանկանում ենք այդ գործարաններն աստիճանաբար, ներքին կոոպերացիայի զարգացման ճանապարհով, ԵՏՄ շրջանակներում արտաքին կոոպերատիվ կապերի զարգացման ճանապարհով, նորերի ստեղծման ճանապարհով գործարկել և ստեղծել աշխատատեղեր: Ապա մեծացնել երկրի համախառն ներքին արդյունքը, ապահովել մեծ բյուջե և այդ բյուջեից մասնահանում անել սոցիալական երաշխիքների համար:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»