Քլինթոնը չի բացառել Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը. TMZ
ՄիջազգայինԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն նոյեմբերյան ընտրություններում տանուլ տվեց նախագահ Դոնալդ Թրամփին, դիտարկում Է Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրման հնարավորությունը:
Այս մասին հայտնել Է TMZ ինտերնետ-ռեսուրսը:
Իներնետ-ռեսուրսի աղբյուրների տվյալներով՝ քաղաքական շրջանների ներկայացուցիչների հետ ոչ պաշտոնական զրույցի ժամանակ, որը կայացել Է անցյալ ամսին Նյու Յորքում, Քլինթոնը չի բացառել, որ կարող Է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքի քաղաքագլխի պաշտոնի համար: Ինչպես գրել Է պորտալը, դեմոկրատն ընդգծել Է, որ «իրապես դիտարկում Է» այդ հնարավորությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: