Գիտնականները նարնջի հյութի նոր հատկություն են բացահայտել
LifestyleԲոլոր ժամանակներում նարնջի հյութը օգտակար է համարվել շնորհիվ դրանում С ու D վիտամինների բարձր պարունակության: Սակայն նոր հետազոտության համաձայն գիտնականները պարզել են, որ դրա օգուտն անհամեմատ բարձր է, քան ավելի վաղ ենթադրվում էր:
Իսպանացի գիտնականները պարզել են, որ հակաօքսիդանտների ակտիվությունը, որ պարունակվում են ցիտրուսային մրգերի, մասնավորապես՝ նարնջի մեջ, 10 անգամ ավելի բարձր է:
Դրա շնորհիվ նարնջի հյութն ի վիճակի է զգալիորեն նվազեցնել մարդու օրգանիզմի վրա ազատ ռադիկալների ազդեցությունը՝ մի քանի անգամ արագացնելով մարսողության գործընթացը, և դրանով նպաստելով վնասակար նյութերն ավելի արագ օրգանիզմից դուրս բերելուն:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: