ՄԱԿ-ում Սիրիայի պատերազմի տարելիցը նշել են լռության րոպեով
ՄիջազգայինՄԱԿ-ի աշխատակիցներն ամբողջ աշխարհում նշել են Սիրիայի հակամարտության վեցերորդ տարելիցը՝ անցկացնելով լռության րոպե ի նշան համերաշխության բոլոր նրանց հետ, ում զրկանքներ Է պատճառել մերձավորարեւելյան երկրի արյունահեղ դիմակայությունը:
Նյու Յորքում համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանի անձնակազմը, չնայած մինուսային ջերմաստիճանին, կեսօրին հավաքվել Է Գլխավոր ասամբլեայի շենքի առջեւ՝ հանգույցով կապված ատրճանակի՝ հռչակավոր քանդակի մոտ: ՄԱԿ-ի աշխատակիցներից շատերը ձեռքներին բռնել Էին սիրիացի երեխաների լուսանկարներ: Նրանց հեռակա միացել են գործընկերներն ամբողջ աշխարհում, որոնք անցկացրել են խորհրդանշական լռության րոպե:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը մարտի 15-ին հանդես Է եկել գրավոր հայտարարությամբ, որում Սիրիայի պատերազմը որակել Է «մեր ժամանակի վատթարագույն հակամարտություններից մեկը»: Նա հրադադարի ռեժիմը պահպանելու, ինչպես նաեւ Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ՝ Ժնեւում ընթացող բանակցությունները հաջող ավարտելու կոչ Է արել: Ինչպես հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Սիրիայում հաշտության ձեռքբերումը «ոչ մայն սիրիացի ժողովրդի, այլեւ ամբողջ աշխարհի բարոյական եւ քաղաքական պարտավորությունն Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: