Կիմ Չեն Նամի ընտանիքը Մալայզիայի իշխանություններին է հանձնել նրա մարմինը տնօրինելու իրավունքը
ՄիջազգայինՔուալա Լումպուրի օդանավակայանում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի երբոր ընտանիքը Մալայզիայի իշխանությունների հայեցողությանն Է թողել նրա մարմինը տնօրինելու որոշումը:
Այդ մասին հայտնել Է CGNT հեռուստաալիքը՝ հղում անելով մալայզիական ոստիկանությանը:
Ինչպես նշում Է հեռուստաալիքը, մարտի 16-ին Մալայզիայի ոստիկանության ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ Կիմ Չեն Նամի ընտանիքը Մալայզիայի իշխանություններին Է հանձնել նրա մարմինը տնօրինելու իրավունքը:
Մարտի 15-ին լրագրողներին հայտնել Է Մալայզիայի փոխվարչապետ Ահմադ Զահիդ Համիդին հայտարարել Է, որ երկրի իշխանությունները չեն բացառում, որ կարող են Կիմ Չեն Նամի մարմինը հանձնել Փենյանին, եթե փոխարենը հանվի ԿԺԴՀ-ում գտնվող մալայզիացիների համար այդ երկրի սահմաններից հեռանալու արգելքը:
«Մենք դիտարկում ենք երկրի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու բոլոր հնարավորությունները»,-ասել Է նա, պատասխանելով համապատասխան հարցին: Նրա խոսքով՝ «այս կապակցությամբ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչների հետ պաշտոնական կոնսուլտացիաներ են անցկացվում մարտի 13-ից»:
Բացի այդ, փոխվարչապետն ընդգծել Է, որ Քուալա Լումպուրի օդանավակայանում զոհված Կին Չեն Նամի ինքնությունը «որոշվել Է ԴՆԹ-ի նմուշի շնորհիվ, որը վերցվել Էր հանգուցյալի երեխաներից մեկից»: Փորձաքննության մանրամասները եւ նմուշների ստացման եղանակը նա չի բացահայտել: Ենթադրվում Է, որ հատուկ դրա համար Մալայզիա Է ժամանել հանգուցյալի որդին՝ Կիմ Չեն Սոլը, սակայն այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չի եղել:
Միաժամանակ երկրի առողջապահության նախարար Սուբրամանիամ Սաթհասիվամը մարտի 13-ին հայտարարել Էր, որ իշխանությունները հանգուցյալի ընտանիքին երեք շաբաթ են տալիս դիարանից մարմինը վերցնելու համար: Հակառակ դեպքում բացառված չԷ դիակիզումը Մալայզիայի տարածքում:
Կիմ Չեն Նամը մահացել Է փետրվարի 13-ին Քուալա Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Մալայզիայի առողջապահության նախարարը հայտնել Է, որ մահը վրա Է հասել արգելված նյարդակաթվածահարական VX (վի-Էքս) նյութի ներգործության հետեւանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: