Երեխայի ամաչկոտությունը հետագայում կարող է չարիք դառնալ նրա համար
LifestyleԳիտնականների տվյալներով՝ երեխաները, որոնց մոտ վատ են զարգացած սոցիալական հմտությունները, ավելի շատ են անառողջ սնունդ ուտում: Նրանք ֆիզիկապես ավելի պասիվ են: Գիտնականները վերլուծել են 9-11 տարեկան 8346 երեխաների տվյալներ: Նրանք համեմատել են երեխաների սոցիալական հմտություններն այլ գործոնների, քաշի և հասակի հետ:
Ուսումնասիրողները պարզել են, որ սոցիալական հմտություններին վատ տիրապետող երեխաների մոտ ավելի մեծ է քաշի ավելացման և անառողջ սնունդ ընդունելու հավանականությունը: Դրանից բացի, 9 տարեկանում սոցիալապես ցածր հմտություն ունեցող երեխան 11 տարեկանում տառապել է ճարպակալմամբ:
Գիտնականների կարծիքով՝ անառողջ սննդի միջոցով երեխան փորձում է ազատվել շփումից բացասական փորձ ստանալու սթրեսից, իսկ նստակյաց կյանքը նրան օգնում է խուսափել սպորտային մրցումներում պարտվելուց և քննադատվելուց:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: