Թրամփն իրեն համարել Է ԶԼՄ-ների կողմից խտրականության՝ պատմության մեջ ամենախոշոր արշավի զոհը
ՄիջազգայինԴոնալդ Թրամփն իրեն համարում Է ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների կողմից խտրականության՝ պատմության մեջ ամենախոշոր արշավի զոհը:
Այս մասին պետության ղեկավարը հայտարարել Է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես խոսում եմ մոգոնված նորությունների մասին, որոնք քիչ չեն: Դրանք (ԶԼՄ-ները) հիանալի հասկանում են, թե ինչ եմ ես ասում եւ հատկապես ինչ եմ նկատի ունենում»,- ասել Է նա՝ որպես առավել ցայտուն օրինակ նշելով The New York Times եւ The Washington Post թերթերը, CBS, NBC եւ CNN հեռուստաընկերությունները:
«Պատմության մեջ դեռ չի եղել մի մարդ, ում մասին զանգվածային լրատվամիջոցները հրապարակեին այդքան շատ անազնիվ նյութեր, որքան իմ մասին: Ինչի մասին Էլ որ խոսք լինի, ինչ դրական կամ հիանալի բան Էլ որ հիշատակվի, նրանք այդ մասին գրում են բացասական տեսանկյունով»,- գանգատվել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: