Պայթյուն Է տեղի ունեցել ԱՄՀ-ի փարիզյան գրասենյակում
ՄիջազգայինՄեկ մարդ Է տուժել պայթյունից, որը տեղի Է ունեցել Փարիզում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գրասենյակում ծրարը բացելիս:
Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը:
BFM TV-ի տվյալներով՝ տուժածը բացել Է անհայտ ծագման ծրարը, որը պայթանյութ Էր պարունակում: Միջադեպի վայրում աշխատում են ոստիկանները:
ԱՄՀ-ի բյուրոն գտնվում Է Ենի հրապարակի շրջանում՝ Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: