Եգիպտոսը ՆԱՏՕ-ին առընթեր դիվանագիտական առաքելություն Է հիմնել
ՄիջազգայինԵգիպտոսը պաշտոնապես հիմնել Է Հյուսիսատլանտյան դաշինքին առընթեր երկրի դիվանագիտական առաքելություն:
Համապատասխան հրամանագիրն ստորագրվել Է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի կողմից եւ հրապարակվել պետական ԶԼՄ-ներում:
Բացի այդ, հանրապետության ղեկավարի երկրորդ հրամանագրի համաձայն, «Բելգիայի Թագավորությունում Եգիպտոսի դեսպան Իհաբ Մուհամեդ Մուստաֆա Ֆաուզին նշանակվել Է ՆԱՏՕ-ին առընթեր ներկայացուցիչ»:
Ինչպես հայտնել Է MENA գործակալությունը, դաշինքին առընթեր առաքելությունը հանդես կգա որպես կապող օղակ երկրի եւ ՆԱՏՕ-ի միջեւ, ինչը կնպաստի համագործակցության ակտիվացմանը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, ամփոփելով Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ կայացած հանդիպման արդյունքները, նշել Է, որ այս ներկայացուցչության հիմնումը «կամրապնդի ՆԱՏՕ-ի եւ Եգիպտոսի փոխգործակցությունն ու գործընկերությունը», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: