Նիդերլանդները կորցրել է Թուրքիայի նման ընկերոջը. Էրդողան
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Նիդերլանդներում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած վարչապետ Մարք Ռութին` ասելով, թե Նիդերլանդները կորցրել է «Թուրքիան որպես ընկեր»:
Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Հեյ, Ռութ, դու կարող ես ընտրություններում առաջինը լինել, սակայն իմացիր, որ Թուրքիայի նման ընկերոջը կորցրել ես: Դու կորցրել ես»,- հայտարարել է Էրդողանը:
Նա անդրադարձել է նաև Գերմանիային` մեղադրելով նրան Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին իրենց չհանձնելու մեջ: «Ես նրանց PKK 4 հազար 500 անդամի մասին տեղեկություն տվեցի: Դրանցից ոչ մեկի հետ կապված որևէ գործընթաց չեղավ»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը խոսել է նաև Թուրքիայում կալանավորված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի մասին` ասելով, թե նա իր երկրում գաղտնի լրտեսություն է իրականացրել: