Իրաքի Քիրկուկի նահանգի ղեկավարը քրդերենը հայտարարել Է երկրորդ պետական լեզու
ՄիջազգայինԻրաքի Քիրկուկի նահանգի ղեկավար Նայմադին Քարիմը հայտարարել Է քրդերենը որպես երկրորդ պետական լեզու սահմանելու մասին՝ արաբերենի հետ հավասար, ինչպես նաեւ առաջարկել Է քրդական դրոշները տեղադրել պետական բոլոր հիմնարկությունների վրա:
Այդ մասին հայտնել Է Rudaw քրդական հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Քարիմը քաղաքային ինստիտուտներին հղած իր գրավոր դիմումի մեջ ընդգծել Է, որ «որոշվել Է գործածել քրդերեն եւ արաբերեն լեզուները, քանի որ «դա երաշխավորվում Է Իրաքի Սահմանադրությամբ»:
Ինչպես նշվում Է, նահանգի ղեկավարը միեւնույն ժամանակ ընդգծել Է, որ այն դեպքում, եթե պետական որեւիցե ինստիտուտ հրաժարվի կատարել այս որոշումը, նրա նկատմամբ դատական հետաքննություն կսկսվի:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, երկրորդ նամակում, որը հասցեագրված Է Քիրկուկի նահանգային խորհրդին, քաղաքական գործիչը հորդորել Է քրդական դրոշներ տեղակայել բոլոր պետական հաստատությունների եւ պետական ընկերությունների շենքերի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: