ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է Հյուսիսային Կորեայի հարցում «նոր մոտեցման» անհրաժեշտության մասին
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի միջուկային ծրագրից բխող սպառնալիքի էսկալացիան վկայում է նոր մոտեցման անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Ընդ որում նա չի մանրամասնել, թե ինչ միջոցներ է մտադիր ձեռնարկել Թրամփի վարչակազմը։
Թիլերսոնը այդ մասին հայտնել է Տոկիոյում Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդոյի հետ բանակցություններից հետո։
«Ստացվում է մենք 20 տարի սխալ մոտեցում ենք ունեցել,- ասել է Թիլերսոնը,- Ներառյալ նաեւ այն ժամանակաշրջանը, երբ ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային 1․35 մլրդ դոլարի օգնություն է տրամադրել, որպեսզի նրան դրդի այլ ուղի ընտրել»։
«Աճող սպառնալիքի պայմաններում ակնհայտ է դառնում, որ ուրիշ մոտեցում է պետք,- հավելել է նա,- Ու տարածաշրջան իմ այցելության նպատակներից մեկն է տեսակետներ փոխանակել նոր մոտեցման մասին»։