Ֆրանսիական վարժարանի հրաձիգը ոգեշնչվել էր Քուլումբայն ամերիկյան դպրոցում տեղի ունեցած սպանդից
Միջազգային17-ամյա աշակերտը, որը հրաձգություն էր սկսել Ֆրանսիայի Գրաս քաղաքի վարժարանում, ոգեշնչվել էր ամերիկյան Քոլումբայն դպրոցում տեղի ունեցած սպանդից։ 17-ամյա հրաձիգը, որին արդեն ձերբակալել են, ուսումնասիրել էր ամերիկյան դպրոցում աշակերտների զանգվածային սպանության տեսագրությունը, հայտնում է Reuters-ը։
ՆԳՆ տվյալներով, հրաձգության հետեւանքով տուժել է 3 մարդ, իսկ ոստիկանությունը հայտնում է 4 վիրավորների մասին։ Մինչ այդ խոսում էին 8 վիրավորի մասին։
Հիշեցնենք, որ ամերիկյան Քոլումբայն դպրոցում զանգվածային սպանությունները տեղի էին ունեցել 1999-ին։ Դպրոցի երկու աշակերտները հարձակվել էին մյուս աշակերտների ու անձնակազմի վրա հրազենով ու ինքնաշեն պայթուցիկ սարքերով։ Նրանք վիրավորել էին 37 մարդու, 13-ին՝ մահացու։ Դրանից հետո հարձակվողները ինքնասպան էին եղել։