Բուլղարիան Թուրքիայից հետ է կանչում իր դեսպանին
ՄիջազգայինԲուլղարիան Թուրքիայից հետ է կանչում իր դեսպանին խորհրդակցության համար՝ Անկարային մեղադրելով գալիք խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ, հայտնում է Ֆրանս Փրեսը։
Բուլղարիայում Թուրքիայի դեսպանը աջակցություն էր հայտնել «Դոստ» թուրքամետ կուսակցությանը։ Բացի դրանից Անկարան Թուրքիայում բնակվող 60 հազար բուլղարացիներին կոչ էր արել քվեարկել «Դոստ» կուսակցության օգտին, ինչը Սոֆիան անվանել է ուղիղ միջամտություն Բուլղարիայի ներքին գործերին։
Խորհրդարանական ընտրությունները Բուլղարիայում կանցկացվեն մարտի 26-ին։