Ամերիկյան ընկերությունները դեմ են միգրանտների մասին Թրամփի նոր հրամանագրին
ՄիջազգայինԱվելի քան 50 ամերիկյան ընկերություն միացել է Հավայի նահանգի հայցին՝ պահանջելով դադարեցնել միգրանտների մասին նախագահ Թրամփի նոր հրամանագրի գործողությունը, հայտնում է CNN –ը
ԸՆկերություններն իրենց հայտարարության մեջ Թրամփի նոր հրամանագիրն անվանել են երկրի Սահմանդրությանը հակասող ու վնասակար բիզնեսի համար։ «ԱՄՆ մուտքը սահմանափակելու մասին նախագահ Թրամփի նոր հրամանագիը նախորդից չի տարբերվում։ Այն նույնքան զգալի ու անուղղելի վնաս է հասցնելու ԱՄՆ ընկերություններին ու դրանց աշխատակիցներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Ընդամենը հայցին միացել է 58 ընկերություն, այդ թվում Square (SQ), Twilio (TWLO), Shutterstock (SSTK), Airbnb, Lyft, Kickstarter եւ Pinterest-ը։