ՄԱԿ գլխավոր քարտուղարին մտահոգում է Վաշինգտոնի կողմից ֆինանսավորման կտրուկ կրճատումը
ՄիջազգայինՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտավախություն ունի, որ Վաշինգտոնի կողմից ՄԱԿ-ի ֆինանսավորման կտրուկ կրճատումը կխաթարի համաշխարհային կազմապերության բարեփոխմանն ուղղված ջանքերը ու ահաբեկչության դեմ պայքարին ուղղված գործունեությունը։
Նա նշ՛ել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի ու մյուս երկրների հետ քննարկել այն հարցը, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ դարձնել Կազմակերպության աշխատանքը։ «Մենք հենց նոր ծանոթացանք 2018-ի բյուջեին, որը հրապարակել է Սպիտակ տունը։ ԱՄՆ-ում բյուջեի հաստատումը բարդ ու երկարատեւ գործընթաց է, պետք է սպասել մինչեւ դրա ավարտը»,- ասվու մէ ՄԱԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։
Գուտերեշի խոսքով ինքը պատրաստ է ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի ցանկացած այլ անդամ երկրի հետ քննարկել , թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ դարձնել կազմակերպությունը, որպեսզի այն ավելի քիչ ծախսերով կարողանա ապահովել ընդհանուր նպատակների իրականացումը։ Նա նաեւ հիշեցրել է ահաբեկչության դեմ պայքարի կարեւորության մասին, նշելով, որ այդ պայքարը միայն ռազմական միջոցառումներով չի սամանափակվում։