Սիրիական զորքերը վերադարձրել են Պալմիրայի մոտակա բարձունքի վերահսկողությունը
ՄիջազգայինՍիրիական բանակն աշխարհազորայինների ջոկատների աջակցությամբ գրոհել է Պալմիրայից արևելք տեղակայված Էլ-Մուստադիրա բարձունքներում գտնվող ահաբեկիչների դիրքերը` դուրս մղելով նրանց կրակային գծից:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը` վկայակոչելով սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը, զորքերը ռազմաճակատի այդ մասում հետապնդում են «Իսլամական պետություն» խմբավորման նահանջող գրոհայիններին:
Ավելի վաղ Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողություն էին հաստատել Պալմիրայից 15 կմ հեռավորությամբ գտնվող Ջեբել-էլ-Մազար լեռնաշղթայում: Աղբյուրի տվյալներով` իրականացված ռազմարշավի ընթացքում ԻՊ-ի տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, ինչպես նաև գրավվել է նրանց տրանսպորտային բազան:
Սիրիական բանակը գրոհայիններից ազատագրել է Վադի-Ահմար շրջանը, որտեղ գտնվում է Էլ-Հիրա հնագույն ամրոցը: