Մեքսիկայում «Սինալոա» թմրակարտելի հիմնադրի որդին փախել Է բանտից
Միջազգային«Սինալոա» զորեղ թմրակարտելի հիմնադիրներից մեկի որդին՝ Խուան Էսպարագոսա Մոնսոնը, մարտի 16-ին փախել Է Կուլիական քաղաքի բանտից, տեղեկացնում Է Արմենպրեսը: Սինալոայի նահանգի հասարակական անվտանգության փոխնախարար Կրիստոբալ Կաստանիեդայի հաղորդմամբ՝ զինվորական պահակախումբը չի կարողացել Մոնսոնին գտնել կալանավորների մեջ, այժմ բանտի շուրջը ոստիկանական ընդգրկուն գործողություն Է ծավալվել:
Մոնսոնը որդին Է Կապույտ մականվամբ Խուան Խոսե Էսպարագոսա Մորենոյի, որն իր ժամանակին հռչակավոր Խոակին Գուսման Լոերայի հետ կանգնած Է եղել «Սինալոա» կարտելի ստեղծման ակունքներում: Մոնսոնի նկատմամբ գործում Էր ԱՄՆ-ին հանձնելու պահանջ, որտեղ նրան մեղադրում են հանցավոր գործունեության մեջ:
Գուսման Լոերան՝ Թզուկ մականվամբ, երկու անգամ փախել Է մեքսիկական բանտից. առաջին անգամ 2001 թվականին, այնուհետեւ 2015 թվականին, սակայն կրկին ձերբակալվել եւ ատահանձնվել Է ԱՄՆ-ին: