Առաջին էլեկտրական Jaguar-ը զարմացրել է Լոնդոնի բնակիչներին
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Jaguar Land Rover ընկերությունը հանրությանն է ներկայացրել ապրանքանիշի պատմության մեջ առաջին էլեկտրական քրոսովերը՝ I-Pace-ը։ Ցուցադրությունը տեղի է ունեցել Լոնդոնի Օլիմպիական այգու փողոցներում։
Ընկերության դիզայնի գծով տնօրեն Յան Կալումի խոսքերով, հանրությունը հիանալի է ընդունել այն։
«Այն զարմացնում ու գրավում է մարդկանց ուշադրությունը։ Մեր նոր էլեկտրական մեքենայի նկատմամբ էնտուզիազմը գերազանցեց բոլոր սպասելիքները»,-ասել է Կալումը։
Մեքենան 100կմ արագությունը հավաքում է ընդամենը 4 վայրկյանում։
Մոտ ապագայում ընկերությունը մտադիր է սկսել մեքենաների զանգվածային արտադրություն։ Մեքենաների վաճառքը նախատեսվում է 2018թ․-ին, որի պատվերը, սակայն, կարելի է տալ արդեն այսօր։