ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ հսկողությունն ուժեղացվել է. ՌԴ իշխանությունն սպասում է, որ ներհայաստանյան իրավիճակը կապակայունանա. «Հրապարակ»
Քաղաքական«Հրապարակ» թերթը գրում է.
«Մի քանի օր է՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ հսկողությունն ուժեղացվել է, ասում են մեր աղբյուրները։ Այստեղ միշտ է հսկողություն իրականացվել, բայց վերջին օրերին այն խստացվել է։ ՌԴ իշխանությունն սպասում է, որ ներհայաստանյան իրավիճակը կապակայունանա, և պրոարևմտյան ուժերը ԵԱՏՄ-ին ուղղված բողոքի ակցիաներ կնախաձեռնեն՝ հանրության արևմտամետ հատվածի քվեներին արժանանալու համար»։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։