Թուրքիայի զինված ուժերը հայտնել են PKK-ի 33 զինյալ սպանելու մասին
ՄիջազգայինԹուրքիայի զինված ուժերը հայտնել են վերջին մեկ շաբաթում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) 33 զինյալ սպանելու մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Վերջին մեկ շաբաթում Թուրքիայի զինված ուժերը PKK-ի դեմ ուղղված լայնածավալ գործողություններ է իրականացրել Դիարբեքիրի, Բինգյոլի, Շիիրթի, Բաթմանի, Բիթլիսի, Հաքքարիի նահանգներում:
PKK 33 ներկայացուցիչներից 5-ը սպանվել են Սիրիայի հյուսիսում կատավող գործողությունների շրջանակներում:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր: 1980- ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում զոհվել է մոտ 50 հազար մարդ, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել: