Փարիզի Օրլի օդանավակայանն ամբողջությամբ վերսկսել է աշխատսնքը
ՄիջազգայինՓարիզի Օրլի օդանավակայանի բոլոր տերմինալները վերսկսել են իրենց աշխատանքը ժամեր առաջ տեղի ունեցած միջադեպից հետո։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Փարիզի Օրլի օդանավակայանից մարդիկ տարհանվել են։ Պատճառն օդանավակայանում գրանցված միջադեպն էր՝ անվտանգության ուժերը սպանել են տղամարդու, որը ենթադրաբար փորձել է խլել օդանավակայանի անվտանգությունն ապահովող զինծառայողի զենքը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ առաջինն իր աշխատանքը վերսկսել է օդանավակայանի արևմտյան տերմինալը, ինչից հետո կայացվել է ամբողջ օդանավակայանի աշխատանքը վերսկսելու որոշում։