Թուրքիան շարունակում է աշխատանքը Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ ձևաչափի ստեղծման ուղղությամբ. Չավուշօղլու
ՄիջազգայինԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աշխատանքը Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան և Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան եռակողմ ձևաչափերի ստեղծման ուղղությամբ, գրում է թուրքական haberler.com կայքը:
«Այսօրվա դրությամբ մենք ունենք Թուրքիա-Ադրբեջան-Իրան, Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ ձևաչափեր, նաև աշխատում ենք Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան և Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան եռակողմ ձևաչափերի ստեղծման ուղղությամբ։ Կան նաև եռակողմ ձևաչափեր Պակիստանի և Աֆղանստանի հարաբերություններում առկա լարվածությունը թոթափելու համար», - մանրամասնել է Չավուշօղլուն:
Նշենք, որ Թուրքիա-Ադրբեջան- Ռուսաստան եռակողմ ձևաչափի մասին խոսել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՌԴ այցի ժամանակ: Երկու կողմերն էլ բավականին դրական են վերաբերել նշված գաղափարին: