ԱՄՆ-ում արձակել են երկրի զինված ուժերի համար WGS-9 կապի արբանյակով Delta IV հրթիռը
ՄիջազգայինԱՄՆ Ֆլորիդա նահանգում արձակել են երկրի զինված ուժերի համար WGS-9 կապի արբանյակով Delta IV հրթիռը։
United Launch Alliance (ULA) ընկերությունը, որին պատկանում է հրթիռը, ուղիղ հեռարձակում է ապահովել։
Հրթիռի արձակումը տեղի է ունեցել Քանավերալ հրվանդանի տիեզերակայանից։ Boing ընկերության փոխանցմամբ, որը մշակել է WGS-9 արբանյակը, այն կարող է կապ ապահովել ԱՄՆ եւ եւս 5 դաշնակից երկրների (Դանիա, Նոր Զելանդիա, Լյուքսեմբուրգ եւ Նիդերլանդներ) զինծառայողների համար։ Ընկերությունում նշել են, որ WGS-9-ը մշակվել է Boeing 702 արբանյակային հենքի վրա։