ԱՄՆ-ում հայտարարվել է Մեքսիկայի սահմանին կառուցվելիք պատի նախագծերի մրցույթ
ՄիջազգայինԱՄՆ-ի սահմանային-մաքսային ծառայության կայքում մրցութային փաստաթղթեր են հրապարակվել մասնավոր կապալառուների համար, ովքեր ցանկանում են մասնակցել Մեքսիկայի սահմանին պատի կառուցմանը:
Gazeta.ru-ի հաղորդմամբ` պատի բարձրությունը պետք է անցնի 5,5 մետրից, «ազդեցիկ տեսք ունենա», ԱՄՆ-ի հատվածում ներկված լինի «հաճելի գույնով», իսկ դիմացկունությունը պետք է թույլ չտա մեկ ժամից կարճ ճամանակահատվածում 30 սանտիմետրից լայն անցք բացել:
Պատի պարամետրերը պետք է խոչընդոտեն դրա վրայով մագլցելու կամ տակը փորելու պլանները, իսկ կառուցվածքը պետք է դիմանա տարբեր ջարդող գործիքների ներգործությանը: