Պերուում ավելի քան 2000 մարդ մեկուսացվել է արտաքին աշխարհից` փլուզված կամրջի պատճառով
ՄիջազգայինՊերուի Վիրու գավառն ամբողջությամբ մեկուսացվել է կամրջի փլուզման հետեւանքով: Պատճառը գետի հեղեղումն է, հաղորդում է La Republica-ն:
Նահանգի ղեկավար Նեյ Գամես Էսպինոսան երկրի կառավարությունից օգնություն է խնդրել` քաղաքացիներին տարհանելու հարցում:
«Կամուրջը փլուզվել է, ինձ ուղղաթիռներ են անհրաժետ` մարդկանց փրկելու համար », —հայտարարել է նա:
Ջրհեղեղից տուժած շրջանում 2241 մարդ է գտնվում: