Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիայի դեսպանից բացատրություն է պահանջել
ՄիջազգայինԹուրքիայում Գերմանիայի դեսպանին երկրի ԱԳՆ են կանչել` Մայնի Ֆրանկֆուրտում քրդերի հանրահավաքի հետ կապված, հաղորդում է DW-ն:
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը սկանդալ է անվանել ոստիկանների գործողությունները, որոնք թույլ են տվել ցուցարարներին օգտագործել Քուրդիստանի բանվորական կուսակցության խորհրդանշանը: Թուրքիայի ԱԳն հայտարարությունում գերմանական իշխանությունները մեղադրվում են «կրկնակի բարոյականության մեջ»:
Մի կողմից, նրանք թույլատրում են Քուրդիստանի բանվորական կուսակցության խորհրդանշանն օգտագործել, իսկ մյուս կողմից` թուրք նախարարներին արգելում Գերմանիայում քարոզարշավ իրականացնել, ասվում է փաստաթղթում:
Մոտ 30 000 քրդեր շաբաթ օրը Ֆրանկֆուրտի փողոցներ են դուրս եկել խաղաղ հանրահավաքի`«Ժողովրդավարություն Թուրքիայում» եւ «Ազատություն Քուրդստանի համար» կարգախոսնելով: Հանրահավաքի մասնակիցները բողոքել են ընդդեմ Թուրքիայի` ենթադրաբար հանրապետական հանրապետության վերածվելուն` պետության նախագահի դերի կտրուկ մեծացմամբ: