ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիային կոչ են արել դադարեցնել ԱԷԿ-ի կառուցումը
ՄիջազգայինՄԱԿ-ի (Միացյալ ազգերի կազմակերպություն) Եվրոպական տնտեսական հանձնաժողովը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել դադարեցնել Հինքլի-Փոինթում ատոմային էլեկտրակայանի կառուցումը, քանի դեռ պատրաստ չի լինի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Հանձնաժողովը խորհուրդ է տալիս դադարեցնել աշխատանքներն այնքան ժամանակ, քանի դեռ Եվրոպական տնտեսական հանձնաժողովը չորոշի` արդյոք նախագիծը համապատասխանում է շրջակա միջավայրի վրա ազդեցության կոնվենցիային` միջսահմանային համատեքստում (Էսպոյի կոնվենցիա):
Ֆրանսիական պետական Electricite de France էներգետիկ ընկերությունը 2016-ի սեպտեմբերին ստացել է Մեծ Բրիտանիայի կառավարության հավանությունը` Անգլիայի արեւմտյան ափին գտնվող Հինքլի-Փոինթում երկու ատոմային ռեակտորներ կառուցելու համար` 18 մլրդ ֆունտի (22,3 մլրդ դոլարի) դիմաց: