Թափառական շները հարձակվել են աղջնակի վրա
ՄիջազգայինՔննիչները նախաքննական ստուգում են կազմակերպել` թափառական շների` իննամյա աղջնակի վրա Կրասնոյարսկում հարձակվելուց հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախնական տվյալներով` Գլադկովի անվան փողոցում գտնվող բնակելի տան բակում մի քանի թափառական շներ աղջնակին գետին են տապալել եւ կծել նրան: Երեխային օգնության են հասել հայրն ու անցորդները եւ շտապ օգնություն կանչել:
Այժմ քննիչները պարզաբանում են միջադեպի հանգամանքները եւ փորձում գտնել կազմակերպությանը, որը պատասխանատու է տվյալ շրջանում անտուն շներին որսալու համար: